ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Այսօր ինքնասպանությունների կանխարգելման օրն է

Այսօր ինքնասպանությունների կանխարգելման օրն է
10.09.2014 | 10:53

Ամեն տարի ավելի քան 800000 մարդ մահանում է ինքնասպանությունից, յուրաքանչյուր 40 վայրկյանը մեկ աշխարհում մեկ մարդ կյանքն ավարտում է ինքնասպանությամբ: Ինքնասպանությունների տարեկան թիվն ավելի շատ է, քան մարդասպանությունների և պատերազմների հետևանքով միասին վերցրած զոհերի թիվը:
2012թ. տվյալներով, աշխարհում 30-49 տարեկանների շրջանում ինքնասպանությունը մահվան հինգերերդ պատճառն է, իսկ 15-29 տարեկանների շրջանում՝ երկրորդը: Չափահաս մարդկանց շրջանում ինքնասպանության 20 փորձից մեկն ունենում է մահվան ելք: Ընդհանուր մահացության ցանկում ինքնասպանությունը կազմում է 1,4 տոկոս և 15-րդն է մահվան պատճառներում:
Հոգեկան խանգարումները, մասնավորապես` դեպրեսիան, ալկոհոլամոլությունը բավական մեծ ռիսկի գործոն են Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում: Ասիական երկրներում ավելի նշանակալի գործոն է իմպուլսիվությունը: Ինքնասպանության բերող գործոնները համալիր են՝ հոգեբանական, սոցիալական, կենսաբանական, մշակութային և շրջակա միջավայրով պայմանավորված:
2003 թվականից Ինքնասպանությունների կանխարգելման միջազգային ասոցիացիայի կողմից սեպտեմբերի 10-ը հայտարարված է ինքնասպանությունների կանխարգելման օր: 2014 ի կարգախոսն է ‘Suicide Prevention: One World Connected’՝ «Ինքնասպանության կանխարգելում. հաղորդակցվող աշխարհ»։ Նպատակն է ցուց տալ, թե հաղորդակցումը որքան կարևոր է ինքնասպանությունների կանխարգելման գործում:
Ինքնասպանությունների 75 տոկոսը բաժին է ընկնում աղքատ երկրներին։ Միևնույն ժամանակ` Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի ցուցանիշներն ամենավատն են Եվրոպական երկրներում։ Նույնն է նաև ԱՄՆ-ում և Ավստրալիայում:
Ներկայումս ինքնասպանության ամենամեծ տարածվածություն ունեցող երկիրը Գայանան է (Հարավային Ամերիկա) 2-րդ և 3-րդ տեղերում Հյուսիսային և Հարավային Կորեաներն են։

Դիտվել է՝ 2075

Մեկնաբանություններ